08
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Հանրապետության Նախագահը եւս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել վերջերս Ռուսաստանի Դաշնությունում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաեւ Հայրենականի մեծ պատերազմի 65-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին մասնակցության հրավերի համար:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներն անդրադարձ են կատարվել վերջին իրադարձություններին:

Երկու երկրների ղեկավարները խոսել են նաեւ առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ:

← Վերադառնալ