Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենին, ով Երեւանում է ֆեդերացիայի 37-րդ համաժողովի անցկացման առիթով:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի` Հայաստանի հետ ծավալած համագործակցությունը եւ ողջունել նման ներկայացուցչական կազմով համաժողովը Երեւանում անցկացնելու որոշումը:
ՀՀ Նախագահը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում դեռեւս բազմաթիվ խնդիրներ կան, սակայն ակնհայտ է, որ հնարավոր չէ դրանք բոլորը միանգամից լուծել: "Այստեղ մենք առաջնորդվում ենք ամեն ինչ համեմատության մեջ դիտարկելու սկզբունքով. եթե այսօր այդ խնդիրներն ավելի շատ են քան մի քանի տարի առաջ, ուրեմն, մեր գործունեությունը խիստ վերանայման կարիք ունի: Իսկ եթե առաջընթաց է նկատվում, ապա նշանակում է, որ գործադրվող ջանքերը ճիշտ ուղղությամբ են",-նշել է Նախագահ Սարգսյանը:
Տիկին Բելասենը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին` համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու գործում Հայաստանի ներդրած ջանքերի համար: Նա ՄԻՄՖ-ի համաժողովի անցկացումը մեր տարածաշրջանում բնորոշել է որպես պատմական իրադարձություն` նշելով, որ "Հայաստանի մայրաքաղաքն այսօր վեր է ածվել մարդու իրավունքների մայրաքաղաքի": Տիկին Բելասենն ասել է, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանը տարածաշրջանում շահեկան դիրքերում է, եւ այսօր Հայաստանի միջոցով կարեւորվում է ողջ տարածաշրջանը:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակի զարգանալ` կատարելագործելով մարդու իրավունքների պաշտպանությանը կոչված հայաստանյան կառույցների գործունեությունը: Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի իշխանություններին ուղղված իր բազմաբնույթ դիմումները երբեւէ անարձագանք չեն մնում:
ՀՀ Նախագահը հաջողություն եւ արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին եւ հույս հայտնել, որ նրանք այս օրերին նաեւ հնարավորություն կունենան ծանոթանալու մեր երկրի պատմությանն ու ավանդույթներին: