22
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սիրիա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետություն է ժամանել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:

ՍԱՀ Ժողովրդական պալատում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի առանձնազրույցը:

Ողջունելով ՀՀ Նախագահին` Բաշար ալ-Ասադը վստահություն է հայտնել, որ նախագահների մակարդակով փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան Հայաստանի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների խորացման համար:

Երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի եւ Սիրիայի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը:

Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի Նախագահին` մեր ժողովրդին պատմության օրհասական պահերին Սիրիայի ցուցաբերած անգնահատելի աջակցության համար` նշելով, որ սիրիահայ համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու ժողովուրդների ու պետությունների միջև:

Սերժ Սարգսյանն ու Բաշար ալ-Ասադն անդրադարձել են Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի` Երևան կատարած այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին, կարևորել գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական գործակցությունը:

Բանակցությունների ավարտից հետո Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, պատասխանել լրագրողների հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը պաշտոնական այցելության առաջին օրվա ավարտին Դամասկոսի օպերայի թատրոնում ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի “Սպարտակ” բալետի ներկայացմանը: Ի պատիվ Սերժ և Ռիտա Սարգսյանների` Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից ուշ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:

← Վերադառնալ