Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
03, 2010
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՉԺՀ նորանշանակ դեսպան Թիան Չանչունը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունը:
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ: Նախագահի խոսքով` "վերջին շրջանում տնտեսության ոլորտում ձեռնարկված լուրջ քայլերի շնորհիվ` առեւտրաշրջանառության ցուցանիշներով Չինաստանն այսօր մեր երկրի երկրորդ տնտեսական գործընկերն է":
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնումը եւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Ամփոփելով հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ իր գնահատականը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանց շարժիչ ուժն, անշուշտ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն է:
Նորանշանակ դեսպանը Հանրապետության Նախագահին հաղորդել է ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի ողջույնները: Նա նաեւ ընդգծել է Չինաստանի եւ չին ժողովրդի խորը հարգանքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ:
Դեսպան Չանչունն ասել է, որ իր երկրի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը: Նրա խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` հայ-չինական քաղաքական, տնտեսական համագործակցությունը, հումանիտար կապերը հետեւողականորեն զարգանում են, եւ այսօր արդեն տեսանելի են արդյունքները:
Հանրապետության Նախագահն ու Չինաստանի դեսպանը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Նրանք նշել են, որ ավարտին է մոտենում ամենախոշոր նախագծերից մեկը` քլորոպրենային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկության կառուցումը, որի գործարկումը տնտեսական կապերի զարգացման համար լուրջ խթան կլինի:
Նախագահ Սարգսյանը նաեւ ասել է, որ Հայաստանը լավագույնս կմասնակցի "Շանհայ Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսին` ներկայացնելով ինչպես մեր երկրի հաջողություններն, այնպես էլ Հայաստանի ու Չինաստանի միջեւ հարաբերությունների ակտիվացման ներուժը:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Չինաստանի արդյունավետ գործակցությունը միջազգային կառույցներում, միմյանց խնդիրների նկատմամբ անկողմնակալ ու հավասարակշիռ դիրքորոշումը: