13
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

album picture
album picture
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել այս առնչությամբ նախկինում տրված հանձնարարականների կատարմանն, ինչպես նաեւ համապատասխան գերատեսչություններին նոր հանձնարարականներ են տրվել զորակոչիկների հաշվառման, կցագրման ու բուժզննման կանոնակարգերը հստակեցնելու վերաբերյալ:

Նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների համալիր ծրագիրը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հետ համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանն, ինչպես նաեւ ոստիկանության ծառայության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

← Վերադառնալ