Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
12
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` ՀՀ Նախագահը նշել է, որ հայ-լեհական հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն, եւ Հայաստանը ցանկանում է այն լիարժեք իրացնել` խորացնելով փոխգործակցությունը քաղաքական, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Սերժ Սարգսյանի խոսքով` "դրա համար երկու շատ կարեւոր հիմքեր կան` մեր ժողովուրդների լավ փոխհարաբերությունները եւ Եվրամիության Արեւելյան գործընկերությունը, որի հեղինակներից մեկը Լեհաստանն է":
Վարչապետ Դոնալդ Տուսկը եւս ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, եւ Լեհաստանը խորապես շահագրգիռ է` ընդլայնելու երկկողմ գործակցության շրջանակը: Նա միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել Լեհաստանի աջակցությունը:
Նախագահ Սարգսյանն էական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանն ու Լեհաստանը նույն արժեքների հիման վրա են զարգանում, ինչը փոխշահավետ համագործակցության բազում կետեր գտնելու հնարավորություն է ընձեռում: Սերժ Սարգսյանը որպես հարաբերությունների զարգացման կարեւոր գործոններ հիշատակել է նաեւ երկկողմ մշակութային ակտիվ շփումները, խոսել ծագումով հայ լեհ մշակութային հայտնի գործիչների, լեհահայ համայնքի շաղկապող դերի մասին: ՀՀ Նախագահը անդրադարձել է նաեւ 2005թվականին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու փաստին` նշելով, որ դա եւս վկայում է երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու վստահության մասին:
Հանրապետության Նախագահը եւ Լեհաստանի կառավարության ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ հայ-լեհական փոխգործակցության հնարավոր ուղղությունների, առեւտրատնտեսական կապերի ակտիվացման շուրջ:
Վարչապետ Տուսկը նաեւ ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում ՀՀ Նախագահի ջանքերն` ուղղված տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը: