Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
28
02, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի մասնավոր այցը Վրաստան
Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումիում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել "Վերին-Լարս" հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին:
Վրաստանի Նախագահը ողջունել է հայ գործընկերոջը եւ նշել, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի հաջողություններով եւ ցավում նրա խնդիրների համար, ինչպես եւ Հայաստանը: "Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է",- ընդգծել է Միխեիլ Սաակաշվիլին եւ հավելել. "Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը":
Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար եւ ասել, որ շատ էր լսել Բաթումի քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպավորություններ ունի: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ վերհաստատել է հայ-վրացական հիանալի հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես. "Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես":
Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է Բաթումիում, ծանոթացել քաղաքում կատարվող աշխատանքներին եւ քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին:
Այսօր նախատեսված է Նախագահ Սերժ Սարգսյանի այցը հայկական եկեղեցի, որտեղ նա կհանդիպի Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: