06
02, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետինն` հայ-չինական փոխգործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար` նշելով, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացման են:

Հանրապետության Նախագահը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։

← Վերադառնալ