Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
04
02, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը Հայաստան` Նախագահ Սարգսյանն ասել է." Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ այսօրինակ այցելությունները շատ կարեւոր են մեր երկրների միջեւ երկխոսությունը շարունակելու տեսակետից":
Նշելով, որ նախորդ հանդիպումից բավական ժամանակ է անցել` Սերժ Սարգսյանը շեշտել է, որ այդ ընթացքում կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել, եւ այս հանդիպումը շատ լավ առիթ է որոշ արդյունքներ իմի բերելու եւ առաջ շարժվելու համար: Երկրի ղեկավարի խոսքով` որոշակի առաջընթաց է արձանագրվել տնտեսության ոլորտում: "Այս ընթացքում ԱՄՆ-ն դարձել է մեր առեւտրային հինգերորդ գործընկերը եւ երրորդը` արտահանման գծով, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ ենք կատարել, ինչը եւս պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը",- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ փոխպետքարտուղար դառնալուց ի վեր սա իր երկրորդ այցն է Հայաստան: Ջեյմս Սթայնբերգը Հանրապետության Նախագահին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ջերմ ողջույնները եւ վերահաստատել է ամերիկյան կողմի "պատրաստակամությունը ու ցանկությունը` շարունակելու աշխատել եւ երկկողմ, եւ բազմակողմ հարցերի, այդ թվում նաեւ` տարածաշրջանային խնդիրների շուրջ":
Հանրապետության Նախագահը եւ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան դրական են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը թե ծավալի, եւ թե արդյունավետության առումով` նշելով, որ երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգանում է անվտանգության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Նրանք նաեւ համակարծիք են եղել, որ պետք է լուրջ աշխատել առեւտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը բարձր է գնահատել տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը: Նա վերահաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է, եւ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը գործընթացին: Ջեյմս Սթայնբեր•ը եւս մեկ անգամ ընդգծել է ամերիկյան կողմի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ` նշելով, որ այն դրական քայլ է գործընթացի շարունակման համար: Ամերիկացի դիվանագետը գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է համարել կողմերի քաղաքական կամքի դրսեւորումը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է բազմակողմ հարաբերություններում Միացյալ Նահանգների հավասարակշռված քաղաքականությունը: