Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
01, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնվող օրակարգը: Պիտեր Սեմնեբին նշել է, որ ներկայումս Եվրամիությունն ակտիվ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման բանակցային գործընթացի եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ: