12
01, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է մտավորականների հետ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիպել է ավելի քան 250 արվեստագետների հետ: Նրանք այստեղ էին հավաքվել ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` հին տոմարով Նոր տարին դիմավորելու նպատակով:

Կամերային երաժշտության տան` պետական բյուջեի միջոցներով ամբողջությամբ վերանորոգված համերգային դահլիճում ՀՀ Նախագահն ու մտավորականները ունկնդրել են նորաստեղծ մանկական կամերային նվագախմբի համերգը: Այս բացառիկ ստեղծագործական խումբը ստեղծվել է նոյեմբերի 20-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիայի հռչակման օրը եւ հովանավորվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից: Մանկական նվագախմբի ամենակրտսեր երաժիշտն ընդամենն 8 տարեկան է, իսկ կոնցերտմեյստերը` առաջին ջութակը` 11-ամյա աղջնակ է: Նվագախմբում ընդգրկված են մանուկներ նաեւ մարզերից:

Համերգի վերջում արվեստի գործիչները զրուցել են երկրի ղեկավարի հետ, բարձրացրել իրենց հուզող խնդիրներն ու առաջարկություններ ներկայացրել:

← Վերադառնալ