Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
28
12, 2009
Նախագահ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի ամանորի ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպված ամանորի ընդունելությանը:
Ամփոփելով անցնող տարվա ընթացքում բանկային համակարգի գործունեությունն ու արձանագրված արդյունքները` Գլխավոր դրամատան նախագահ Արթուր Ջավադյանը 2009 թվականը բնորոշել է տնտեսական առումով բավականին բարդ ու հակասական տարի . «Այն հստակորեն ցույց տվեց մեր տնտեսության ուժեղ եւ թույլ կողմերը, անելիքներն ու նվաճումները»։
«Ընդհանուր առմամբ կառավարությանը եւ կենտրոնական բանկին հաջողվեց ճիշտ գնահատել ՀՀ տնտեսության առավելություններն ու թերությունները, սպառնացող վտանգները եւ ճգնաժամի հնարավոր ազդեցությունները՝ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար»,–ասել է նա։
«Ճգնաժամը դեռ չի վերջացել, 2010թ.-ին մենք դեռ բազում անելիքներ ունենք, սակայն վստահ եմ, որ միասնաբար արդյունավետ համագործակցությամբ կարող ենք հաջողությամբ հաղթահարել դրանք»,–ամփոփել է Արթուր Ջավադյանը: