Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում` 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով:
Հանրապետության ղեկավարի այցելության առաջին կանգառը եղել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքը. այստեղ նա շրջայց է կատարել “նոր քաղաքի” տարածքում, այցելել կառուցվող բնակելի տներ:
Այնուհետեւ Նախագահ Սարգսյանը եղել է Շիրակամուտ համայնքում, շրջել նորակառույց համայնքային կենտրոնում, զրուցել շիրակամուտցիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:
Շիրակամուտ համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Վարդեւանյանների բազմանդամ ընտանիքի նորակառույց տուն: Այս ընտանիքին Հանրապետության Նախագահը հյուրընկալվել էր նաեւ 2009թ. հուլիսի 15-ին, երբ նրանք դեռեւս բնակվում էին վագոն-տնակում եւ խոստացել էր հաջորդ անգամ այցելել արդեն բնակարանամուտի առիթով: Թեյի սեղանի շուրջ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Վարդեւանյաններն իրենց երախտագիտության խոսքն են ուղղել երկրի Նախագահին` ամանորին ընդառաջ սեփական տունն ունենալու այդքան երկար սպասված երազանքն իրականություն դարձնելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի այցելության հաջորդ կանգառը եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասը: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել նորակառույց շենքերի բնակարանային պայմաններին, կատարված ներքին հարդարման աշխատանքներին: Սերժ Սարգսյանը դժգոհություն է հայտնել կատարված ներքին շինարարական աշխատանքների որակի վերաբերյալ:
Այնուհետև երկրի ղեկավարը չնախատեսված խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, որին մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը, կառուցապատող “Գլենդել Հիլզ” ընկերության ղեկավարները:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ շենքերի ներքին հարդարման աշխատանքներում նկատելի են զգալի թերություններ, ինչ ուղղակի անթույլատրելի է: Շեշտելով, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու հետ մեկտեղ չպետք է տուժի որակը, Սերժ Սարգսյանն ասել է, որ եղած թերություններն ամբողջովին պետք է վերացվեն: Նախագահը նաեւ նշել է, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման եւ սալօջախների տեղադրման հարցերը: “Մարդկանց նվազագույն բոլոր պայմանները պետք է ապահովվեն, եւ բնակարանները պետք է հարմարավետ լինեն ապրելու համար: Իսկ եղած բաղթողումների հետ կապված կառուցապատող ընկերությունը և համապատասխան պետական գերատեսչությունները պետք է հետևություններ անեն”,-ընդգծել է երկրի ղեկավարը: Նա հանձնարարել է նաեւ լուծել տարածքի բարեկարգման, կանաչապատման, ենթակառուցվածքների ապահովման հետ կապված խնդիրները:
Քաղաքաշինության նախարարության եւ կառուցապատող “Գլենդել Հիլզ” ընկերության ղեկավարները խոստացել են, որ նշված աշխատանքները լիովին կավարտվեն, եւ շենքերը բնակության համար պատրաստ կլինեն հաջորդ տարվա մայիսի կեսին: