Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալբանիայի նորանշանակ դեսպան Վիլի Մինարոլլին (նստավայրը` Աթենք):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին եւ համոզմունք հայտնել, որ նա հնարավորինս կօժանդակի երկու երկրների միջեւ եղած ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Սերժ Սարգսյանը կարեւորել է քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը խթան կհանդիսանա այլ ոլորտներում գործակցության զարգացման համար:
Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները չունեն հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող որեւէ խնդիր, ընդհակառակն ունեն բավականաչափ ընդհանրություններն եւ նմանատիպ ձգտումներ, որոնք կարող են նպաստել նրանց մերձեցմանը:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Մինարոլլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է, եւ բացարձակապես կրոնական երանգ չունի: Դեսպան Մինարոլլին ասել է, որ Ալբանիան մշտապես պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: