Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
19
12, 2009
Նախագահ Սարգսյանը Ալմաթիում մասնակցել է Պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիի մերձակա "Ակ բուլակ" համալիրում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Գագաթաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենիայի նախագահները:
Ոչ ֆորմալ գագաթնաժողովի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկում են ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին, առևտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացմանը, նորաստեղծ հակաճգնաժամային հիմանդրամին, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
"Առանց փողկապի" ձևաչափով պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` գագաթնաժողովի կազմակերպման համար, նկատելով, որ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցած նմանատիպ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում կայացվել են մի շարք առանցքային որոշումներ` ուղղված ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջմղմանը և մեր երկրների առջև ծառացած կոնկրետ խնդիրների լուծմանը: Դրանք անցնող տարվա ընթացքում հաջողությամբ կյանքի են կոչվել, ադ թվում` ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի ստեղծումը և դրան հաջորդած զորավարժությունները, հակաճգնաժամային հիմնադրամի և տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման մասին որոշումները: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման աշխատանքներն, այդ թվում` ռազմաքաղաքական համագործակցության ու կադրերի համատեղ պատրաստման, անվտանգության միջավայրի հետագա ամրապնդման ուղղությամբ:
Սերժ Սարգսյանը կարևորել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական արձագանքման անհրաժեշտությունը բոլոր այն պարագաներում, երբ երկրներից մեկը խախտում է միջազգային իրավունքի ընդունված նորմերը կամ կազմակերպության անդամ երկիրը շրջանցում է կազմակերպության հիմքում ընկած սկզբունքները:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին` 2010 թ. ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությանն Նախագահն ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ-ում նախագահելու է ՀԱՊԿ անդամ պետությունը և հավելել, որ մեր երկիրն աջակցել է Ղազախստանի նախագահության նախաձեռնությանը այն տեսլականով, որ այն հնարավորություն կընձեռի ՀԱՊԿ անդամ պետություններին առավել լսելի դարձնելու իրենց մոտեցումներն ու փաստարկները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ համագործակցության, խաղաղության և անվտանգության հարցերի վերաբերյալ:
Պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը դեկտեմբերի 20-ին կավարտի աշխատանքը եւ Նախագահ Սարգսյանը կվերադառնա Երեւան: