Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությանը: Մեծ գիտնականի հուշարձանը տեղադրվել է մայրաքաղաքի Տերյան-Աբովյան փողոցների միջեւ գտնվող զբոսայգում, աստղադիտարանի մոտ։ Ձեռնարկն իրականացվել է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի կողմից: