Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
10
12, 2009
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսի եւ տիկին Զատլերեի պատվին պետական ընթրիքի ժամանակ
Հարգելի պարոն Նախագահ,
Հարգելի տիկին Զատլերե,
Տիկնայք եւ պարոնայք,
Նախեւառաջ, պարոն Նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ կարողացաք այցելել Հայաստան: Վստահ եմ, որ բարեկամ երկրի ղեկավարի պետական այցը մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի վրա է բարձրացնում:
Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ փոխադարձ այցերը, հանդիպումները եւ միջազգային միջոցառումների ընթացքում կարծիքների փոխանակումը հանդիսանում են մեր ընդլայնվող համագործակցության կարեւոր եւ բաղկացուցիչ մասը: Հայաստանը եւ Լատվիան շատ ընդհանրություններ ունեն, իսկ մեր ժողովուրդները դեպի ապագան են նայում եւ զարգանում` հիմնվելով եվրոպական արժեքների միեւնույն համակարգի վրա:
Մենք պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել եվրոպական տարածքում անվտանգության մթնոլորտ ձեւավորելու եւ ամրապնդելու, ինչպես նաեւ կառուցողական համագործակցություն ծավալելու համար: Ավելին, մեր երկրները հանդես են գալիս այնպիսի նախաձեռնություններով, որոնք արժանանում են միջազգային հանրության հավանությանը: Ինչպես ասվում է լատվիական հիանալի մի ասացվածքում. "Ես այս աշխարհի մի մասնիկն եմ եւ պատասխանատու եմ ամեն ինչի համար": Այսուհետ եւս անելու ենք հնարավորը մեր տարածաշրջաններում բարեկամության եւ բարիդրացիության մթնոլորտի ձեւավորման գործում` նպաստելով աշխարհում խաղաղության եւ կայունության հաստատմանը:
Հայաստանն ընթանում է Եվրոպական միության հետ սերտ համագործակցության ճանապարհով: Մենք բարձր ենք գնահատում Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում գործակցության Ձեր պատրաստակամությունը: Վերջինիս մեկնարկով Եվրամիության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարող են թեւակոխել միանգամայն նոր մակարդակ:
Բարձր եմ գնահատում նաեւ այն փաստը, որ Լատվիայի պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաեւ բիզնես միջավայրի ներկայացուցիչներ: Ուղիղ շփումների միջոցով մեր ձեռներեցները կարող են էապես բարձրացնել մեր տնտեսությունների միջեւ փոխգործակցության մակարդակը: Կան բազմաթիվ բրենդներ` սկսած Ռիգայի բալզամից եւ ավարտած հայկական կոնյակով, որոնք ուղղակի պետք է վերադարձնել մեր խանութների ցուցապահարաններ:
Մենք խոսել ենք նաեւ մշակութային, գիտական եւ կրթական փոխանակումների ընդլայնման եւ մարդկանց միջեւ անմիջական հաղորդակցության անհրաժեշտության մասին: Նշել ենք նաեւ գրական գործերի թարգմանիչներին աջակցելու անհրաժեշտությունը: Չէ± որ ապագա սերունդներն էլ նույնպես պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու Յան Ռայնիսի ստեղծագործություններին, ում գործերից շատերը թարգմանվել եւ հրատարակվել են հայերեն, եւ ում անունն է կրում Երեւանի փողոցներից մեկը: Ուրախ եմ, պարոն Նախագահ, որ այսօր մեզ հետ այս սրահում է գտնվում երիտասարդ, բայց մեր երկրների միջեւ մշակութային երկխոսության ծավալման գործում իր նշանակալի ավանդն ունեցող լատվիերենի թարգմանչուհի Նաիրա Խաչատրյանը:
Գտնում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել մեր երկրների միջեւ մշակութային զբոսաշրջության լավագույն ավանդույթները: Այս տարի արդեն իրականացվել են չվերթեր Ռիգայի եւ Երեւանի միջեւ, բայց համոզված եմ, որ այսօր ստորագրված` օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը կնպաստի թռիչքների կանոնակարգմանը: Երեւանում ջերմությամբ են հիշում Ռիգայի հին կենտրոնը եւ Յուրմալայի սաթե ծովը: Վստահ եմ, որ Լատվիայում նույնպես շատերը սիրում եւ հիշում են Հայաստանի բնությունը, պատմությունը եւ մշակույթը: Պարոն Նախագահ, ես զգացված էի այն ջերմությունից, որով Դուք վերհիշում էիք տասնամյակներ առաջ Հայաստան կատարած Ձեր այցելությունը եւ այն խորաթափանցությունից, որով Դուք պատմում էիք Ձեր տպավորությունների ու այստեղ տեսածի մասին: Ցանկալի կլիներ, որ մեր երեխաները եւ թոռները նույնպես ճանաչեին միմյանց ոչ թէ գրքերից, ֆիլմերից եւ ամսագրերից, այլ անձնական շփման փորձից:
Այսօր համաձայնագրեր ստորագրվեցին տնտեսական համագործակցության, միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի եւ բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նրանք բոլորն էլ մեր գործընկերության կարեւոր եւ հեռանկարային ուղղություններ են:
Տիկնայք եւ պարոնայք,
Շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Զատլերսին այն ամենի համար, ինչ նա անում է մեր երկրների միջեւ համագործակցության զարգացման, հայ եւ լատվիացի ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման համար:
Խնդրում եմ բոլոր ներկաներին ինձ հետ միասին բաժակ բարձրացնել`
-Լատվիայի Նախագահ պարոն Վալդիս Զատլերսի,
-Տիկին Լիլիտա Զատլերեի,
-Լատվիայի բարեկամ ժողովրդի
- հայ-լատվիական համագործակցության համար:
Շնորհակալություն: