Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
08
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա եւ Հերցեգովինայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա եւ Հերցեգովինայի նորանշանակ դեսպան պարոն Ժելկո Յանետովիչը (Želko Janjetović) /նստավայրը` Մոսկվա/:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Յանետովիչին` իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով: Ընդգծելով Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ փոխգործակցությունը զարգացնելու մեր երկրի հետաքրքրությունը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ թեեւ երկու երկրների հարաբերությունները դեռեւս սաղմնավորման փուլում են, բայց զարգացման մեծ հնարավորություններ ունեն: Նա հույս է հայտնել, որ նաեւ դեսպանի անմիջական օժանդակությամբ առկա ներուժը կսկսվի իրացվել, եւ երկու երկրների փոխգործակցությունը երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով կդառնա ավելի դինամիկ եւ արդյունավետ:
Զրույցի ժամանակ կողմերը կարեւորել են փոխհարաբերությունների համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնելու բազմաշերտ համագործակցություն:
Դեսպան Յանետովիչը համառոտ ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տնտեսական իրավիճակը:
Հանրապետության Նախագահը եւ նորանշանակ դիվանագետը մտքեր են փոխանակել նաեւ բալկանյան եւ հարավկովկասյան տարածաշրջանների խնդիրների ու զարգացումների վերաբերյալ: