26
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Մինսկ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Մինսկ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին: Այս կազմակերպությունում Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ:

Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

← Վերադառնալ