Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
24
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս հանդիպումն առաջինն է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը փոխանցելուց եւ նոր ժամանակահատվածով գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի նշանակվելուց հետո:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել համատեղ լավ աշխատանքի համար եւ ասել. "Ցանկանում եմ իմ գոհունակությունն արտահայտել ՀԱՊԿ շրջանակում համագործակցության տեմպերի առումով եւ ընդգծել, որ վերջին ժամանակահատվածում արվել է լուրջ աշխատանք: Շատ հնարավոր է, որ սա առաջին շատ լավ նախադեպն է, երբ ընդունված, այսպես ասած` բանավոր որոշումը, ոչ այնքան տեւական ժամանակահատվածում դարձավ փաստաթուղթ, ստեղծվեցին Հավաքական անվտանգության արագ արձագանքման ուժերը եւ ոչ միայն ստեղծվեցին, այլեւ անցկացվեցին զորավարժություններ: Համոզված եմ, որ մոտակա ժամանակներում մենք կավարտենք նորմատիվ ակտերի փաթեթի մշակումը, եւ մեր Կազմակերպությունը կդառնա անդամ երկրների անվտանգությունն առավել ապահովող կառույց": Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային` օպերատիվ եւ արդյունավետ աշխատանքի համար` նշելով, որ այդ կապակցությամբ հրամանագիր է ստորագրել նրան Հայաստանի պետական բարձր պարգեւով` Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:
Երախտագիտությամբ ընդունելով Հայաստանի պետական պարգեւը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ այն դիտարկում է որպես ավանս ու կանի ամեն ինչ, որպեսզի Կազմակերպության աշխատանքներն իրականացվեն ավելի ակտիվ, իսկ հարցերը լուծվեն ավելի օպերատիվ: