12
11, 2009

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել "Ամերիա" բանկի գլխամասային մասնաշենքի բացմանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել "Ամերիա" բանկի Երեւանում գտնվող գլխամասային մասնաշենքի բացման արարողությանը:

Նախագահը շրջել է նորակառույց մասնաշենքում, ծանոթացել նորագույն տեխնոլոգիական միջոցներով բանկային բարձրակարգ ծառայությունների մատուցման գործընթացին:

"Ամերիա"-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը երկրի ղեկավարին համառոտ ներկայացրել է բանկի զարգացման ծրագրերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել բանկի ղեկավարությանն ու աշխատակազմին նախանշված ծրագրերի իրականացման գործում:

← Վերադառնալ