07
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Գաֆէսճեան ընտանիք" հիմնադրամի նախագահ Ջերարդ Գաֆէսճեանին

album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Գաֆէսճեան ընտանիք" հիմնադրամի նախագահ, "Գաֆէսճեան" արվեստի կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ նշանավոր բարերար Ջերարդ Գաֆէսճեանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ջերարդ Գաֆէսճեանի գործընկեր "Սի էս մեդիա"-ի նախագահ Բագրատ Սարգսյանը:

Ջերարդ Գաֆէսճեանը կիսվել է իր ստացած տպավորություններով եւ նշել, որ յուրաքանչյուր այցելության ընթացքում ականատեսն է դառնում Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունների, ինչն անչափ ուրախալի է Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի համար:

Նախագահ Սարգսյանն ու Ջերարդ Գաֆէսճեանը համակարծիք են եղել, որ դեռ մեծ աշխատանք պետք է տարվի աշխարհասփյուռ հայության անգնահատելի պոտենցիալը համախմբելու եւ այն աշխարհում հայկական գործոնի հզորացմանն ու Մայր Հայաստանի բարգավաճմանը ծառայեցնելու գործում: "Հայաստանը դատապարտված է հաջողության, եւ մեր յուրաքանչյուր հայրենակից իր բաժին աշխատանքն ունի այս կարեւոր գործում", - նշել է Ջերարդ Գաֆէսճեանը:

Հայաստանի Հանրապետության Նախագահն ու ամերիկահայ բարերարը քննարկել են համազգային նշանակության հարցերի ու նախաձեռնությունների ուղղությամբ ջանքերի համադրմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ Ջերարդ Գաֆէսճեանի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի եւ մշակութային նախաձեռնությունների ուղղությամբ ծրագրված անելիքների վերաբերյալ:



← Վերադառնալ