Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեն:
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. "Մենք անցել ենք շատ երկար պատմական ճանապարհ, եւ մեր նախկին հարաբերությունները մեզ պարտավորեցնում են ավելի ամուր բարեկամանալ ու ավելի սերտ համագործակցել: Մեր հարաբերությունների այսօրվա մակարդակը, իհարկե, շատ բարձր է, բայց դրանք մշտապես ուշադրության եւ կատարելագործման կարիք ունեն: Այդ իսկ պատճառով մեր պետությունների դեսպանները պետք է շատ ինտեսնիվորեն աշխատեն: Կարծում եմ, մենք մեր հնարավորությունների ողջ ներուժը չենք օգտագործել, եւ կարող ենք բացել փոխգործակցության նոր հեռանկարներ":
Դեսպան Տաբատաձեի խոսքով` Նախագահ Սաակաշվիլին եւս մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ գտնում է, որ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն: Նա միաժամանակ ասել է, որ իր երկրի քաղաքական ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի Նախագահի տեսլականը` համարելով, որ նա այն քաղաքական գործիչն է, ով նայում է ապագային` չմոռանալով անցյալը:
Հանրապետության Նախագահը եւ դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների ու երկխոսության միջոցով:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ օրակարգային հարցերին եւ համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման գործում եւ ասել, որ գործունեության ընթացքում նա ամենայն աջակցություն կստանա պետական մարմինների կողմից: Դեսպան Տաբատաձեն իր հերթին նշել է, որ տրամադրված է ակտիվ աշխատանքի: