Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
05
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Ֆրանս Տելեկոմ" ընկերության նախագահ Դիդիե Լոմբարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է "Ֆրանս Տելեկոմ" ընկերության նախագահ Դիդիե Լոմբարին, փոխնախագահ Օլաֆ Սուանտիին, "Օրանժ Արմենիա" ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութային եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին:
Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է "Օրանժ Արմենիա" երրորդ բջջային օպերատորի գործունեությունը: "Օրանժը" ֆրանսիական "Ֆրանս Տելեկոմ" ընկերության ապրանքանիշն է եւ մեր երկրում մատուցելու է բջջային կապի ու ինտերնետի ծառայություններ:
Ողջունելով "Ֆրանս Տելեկոմի" պատվիրակությանը Հայաստանում` Նախագահ Սարգսյանն ասել է. "Մեկ տարուց էլ պակաս ժամանակ է անցել, երբ Ձեզ հետ միասին քննարկում էինք "Օրանժի" մուտքը Հայաստան: Ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ իրականացնել ծրագրի, այսպես ասենք, մեկ փուլը: Մենք խորապես շահագրգռված ենք հեղինակավոր միջազգային բրենդների, կազմակերպությունների մուտքով Հայաստան, եւ վստահ եմ, որ "Օրանժի" գործունեությունը մեր երկրում դրականորեն է ազդելու ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլեւ ընդհանրապես բիզնես մթնոլորտի վրա": Երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել` այսուհետ եւս օժանդակելու, որպեսզի "Օրանժ Արմենիան" կարողանա մատչելի եւ բարձրակարգ ծառայություններ մատուցել մեր ժողովրդին:
"Ֆրանս Տելեկոմ" ընկերության նախագահ Դիդիե Լոմբարն ասել է, որ այս օրը բացառիկ է "Օրանժի" համար: "Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց իրականացնել այն ամենն, ինչի շուրջ Ձեզ հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերել հունվար ամսին: Այսօր շարժական բջջային կապի ցանցի հիմնարկեքն է, բացումը. մի բան, որն առանց Ձեր օժանդակության եւ օգնության չէր կայանա",- ընդգծել է նա եւ հավելել. "Բացի բջջային հեռախոսացանցի, սա նաեւ ինտերնետային ցանց է: Մեր նպատակն է ցանկացած նորամուծություն, նորարարություն բերել Հայաստան":
Կողմերը համակարծիք են եղել, որ սա երկուստեք շահեկան գործ է. թե "Օրանժի" համար որպես բիզնես, եւ թե Հայաստանի տնտեսության համար: "Մեր ցանկությունն է, որ ընկերությունն ավելի մատչելի եւ որակյալ ծառայություններ մատուցի",- շեշտել է երկրի ղեկավարը:
Նշելով, որ միանգամայն բավարարված է "Օրանժ Արմենիա" ընկերության հայաստանյան թիմի աշխատանքից` "Ֆրանս Տելեկոմի" ղեկավարը ներկայացրել է իրենց մրցակցային առավելություններն, այն նորարական լուծումները, որոնք առաջարկում են եւ խոսել է "Օրանժի" առաջիկա ծրագրերի մասին: