Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին:
Քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է, սակայն տնտեսական գործակցությունը զարգացնելու անհրաժեշտություն կա: Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատելու եւ ջանքերը համատեղելու դեպքում հնարավոր կլինի կարճ ժամկետում զգալի արդյունքների հասնել:
Սերգեյ Մարտինովը նշել է, որ Հայաստանը Բելառուսի կարեւոր գործընկերներից է: Նրա խոսքով, երկու երկրների ղեկավարների ու կառավարությունների միջեւ լավ հարաբերությունները տնտեսության ոլորտում մեծածավալ եւ արդյունավետ ծրագրեր իրականացնելու լուրջ նախադրյալներ են ստեղծում:
Կողմերը խոսել են մասնավորապես մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին: