Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր, ծագումով հայ Քշիշտոֆ Պենդերեցկուն: Նա մեր երկրում է "Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում" ծրագրով` "21-ի հեռանկարներ" 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Նախագահ Սարգսյանն ուրախությամբ ողջունել է մեծանուն կոմպոզիտորին Հայաստանի Հանրապետությունում եւ ասել. "Մեզ համար մշտապես մեծ պատիվ կլինի հյուրընկալել Ձեզ մեր երկրում: Մեր ժողովուրդը շատ բարձր է գնահատում Ձեր երաժշտական արվեստը, ստեղծագործությունները, նաեւ նվիրվածությունն ու հայկական արմատները": Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով եւ կատարելով երաժշտասեր հասարակայնության ցանկությունը` հոկտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել Քշիշտոֆ Պենդերեցկուն Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:
Շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի պետական բարձր պարգեւը` Քշիշտոֆ Պենդերեցկին ասել է, որ այն իր համար մեծ պատիվ է եւ դրա համար, երեւի թե, պարտական է նաեւ իր հայուհի տատին: Նա նշել է, որ երկրորդ անգամ է մասնակցում "21-ի հեռանկարներ" երաժշտական փառատոնին եւ պարզապես հիացած է: "Ինձ համար հատկապես ուրախալի էր ունկնդիրների մեջ տեսնել մեծ թվով երիտասարդների, ինչը նշանակում է, որ իմ արվեստը ապագայի ձեռքերում է",- ընդգծել է աշխարհահռչակ արվեստագետը:
Հանրապետության Նախագահը եւ անվանի կոմպոզիտորը խոսել են նաեւ հայ-լեհական մշակութային առնչությունների, համագործակցության նոր ձեռնարկների մասին: