29
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային:

Հանրապետության Նախագահը դրական է գնահատել Կոմիտեի գոյության 18 տարիների ընթացքում ծավալված գործակցության փորձը եւ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել մեր երկրի ավիացիոն անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ավիացիան Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, ուստի ոլորտի զարգացման եւ ավիացիոն անվտանգության խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում են:

Տատյանա Անոդինան Սերժ Սարգսյանին ներկայացրել է Միջպետական ավիացիոն կոմիտեի կողմից տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը:

← Վերադառնալ