24
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

ՀՀ Նախագահ, "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Նախագահի հետ մեկնել են նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահության անդամներ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Մոսկվայում "Հեռուստամարաթոն 2009"-ի շրջանակում կկայանա ՀՀ Նախագահի կողմից հրավիրված բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ:

← Վերադառնալ