22
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Շարունակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նախագահ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ հայկական զինուժի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է բանակային բնագծերից մեկը: Հանրապետության Նախագահը տեղում հետեւել է մարտական հերթապահության ծառայության կազմակերպմանը, ներկա է գտնվել երկու գումարտակներում անցկացված ցուցադրական զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում: Այնուհետեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է ցուցադրական զորավարժությունների արդյունքները եւ զորավարժություններին մասնակից սպայակազմին տվել համապատասխան ցուցումներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը զորավարժությունների ավարտից հետո ծաղիկներ է դրել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) հուշարձանին:

Նախագահը պատասխանել է նաեւ Արցախի հանրային հեռուստատեսության լրագրողի հարցերին:

Այցի ավարտին Նախագահ Սարգսյանը ԼՂՀ ղեկավարության մասնակցությամբ Ստեփանակերտում հրավիրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների շուրջ խորհրդակցություն:

← Վերադառնալ