21
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին հերթական երկօրյա աշխատանքային այցով մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Նախագահը մասնակցել է Արցախի պաշտպանական բանակի սպայակազմի համար կառուցված նոր շենքի բնակարանամուտի արարողությանը, զրուցել զինծառայողների ընտանիքների անդամների հետ, ապա շրջայց է կատարել ժամանակակից պայմաններին համապատասխան վերակառուցված եւ կահավորված հրետանու տեխնիկական ապահովման եւ սպասարկման կետերից մեկում:

Նախագահ Սերժ Սարգսյանը զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ երեկոյան Ստեփանակերտում հրավիրել է ավանդական խորհրդակցություն:

← Վերադառնալ