17
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարարին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատաքն ակտիվացնելու եւ ավելի համակարգված դարձնելու անհրաժեշտությունը` նշելով, որ այն լուրջ խթան կլինի տնտեսական գործակցության զարգացման համար:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը եւ վերջին շրջանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված` դրա նվազումը, չի համապատասխանում իրական հնարավորություններին: Նրանց խոսքով` տնտեսական հարաբերություններում կա չօգտագործված մեծ ներուժ եւ միջկառավարական հանձնաժողովը պետք է այն իրացնելու ուղղությամբ լուրջ միջոցներ ձեռնարկի:

Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ նշվել են մեքենաշինության, ավիացիայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Նախագահ Սարգսյանը կարեւորել է նաեւ գործակցության ակտիվացումը հումանիտար ոլորտում:

← Վերադառնալ