09
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը Քիշնեւում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին Քիշնեւում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին:

Նիստում քննարկվել են գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն, հումանիտար ոլորտում ինտեգրացիոն գործընթացներին, անվտանգության բնագավառին առնչվող, ինչպես նաեւ Համագործակցության կանոնադրական ու այլ մարմինների գործունեության օպտիմալացման ընթացակարգերին վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր:

Մոլդովայի մայրաքաղաքում կայացել է նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ