Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
01
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի շրջանակների պատվիրակներին, ովքեր Հայաստանում են Արմենական կուսակցության հետ համատեղ համաժողովի առիթով:
Սերժ Սարգսյանը կարեւորել է ՌԱԿ-ի դերն ու նշանակությունը հայապահպանության, հայ մշակույթի եւ դպրության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայ դատին հետամուտ լինելու գործում: Նախագահը հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի կուսակցության առջեւ դրված խնդիրների լուծմանն ու հետագա արդյունավետ գործունեությանը:
Նախագահ Սարգսյանը հյուրերի հետ զրուցել է հայ-թուրքական երկխոսության արդի զարգացումների մասին, պատասխանել նրանց հուզող հարցերին: "Ինձ համար կարեւոր է լսել ձեր տեսակետներն այս հարցի շուրջ: Սփյուռքի կարծիքն իմանալու համար, ինչպես գիտեք, նախաձեռնել եմ համահայկական ուղեւորություն, քանի որ համոզված եմ, որ մեր ժողովրդի եւ պետության համար կարեւորագույն խնդիրները լուծելիս պետք է խորհրդակցել բոլորի հետ: Անկախ այն բանից` ինչպիսին են կարծիքները, ես պարտավոր եմ լսել դրանք եւ բացատրել այս գործընթացի էությունը",-ասել է երկրի ղեկավարը:
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահին բաց եւ հանգամանալից զրույցի համար` ասելով, որ այն փարատեց առկա մտավախությունները: Հյուրերը հաջողություն են մաղթել երկրի ղեկավարին եւ վստահեցրել, որ պատրաստ են նրան աջակցել այս գործընթացում: