28
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է մեծանուն ռուս դերասան Վալենտին Գաֆտին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մեծանուն ռուս դերասան Վալենտին Գաֆտին:

Սեպտեմբերի 26-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել տաղանդավոր դերասանի ստեղծագործական երեկոն, որն անցել է մեծ հաջողությամբ: Նախագահն ասել է, որ "դա պատահականություն չէ, քանի որ Հայաստանում լավ գիտեն, սիրում ու գնահատում են ռուս մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` արտիստ Վալենտին Գաֆտի կերպարը":

Ընդգծելով հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր ամուր կապը` երկրի ղեկավարը նշել է, որ ռուսական մշակույթն ու ռուսաց լեզուն Հայաստանում մեծ հարգանք են վայելում:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է եղած մշակութային կապերի ոչ միայն պահպանումն, այլեւ` անընդմեջ նորոգումն ու ընդլայնումը, որպեսզի երիտասարդ սերունդը եւս դրանց հաղորդակից լինել հնարավորություն ունենա: Սերժ Սարգսյանը մեծանուն դերասանի այցն այդ առումով մեծ ներդրում է համարել:

Վալենտին Գաֆտն ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում, խիստ տպավորված է եւ արդեն իսկ մտածում է հաջորդ այցերի մասին: Նա Հանրապետության Նախագահին պատմել է համատեղ մշակութային գործակցության նոր մտահղացումների մասին, նշել, որ քննարկվում է Հայաստանում "Սովրեմեննիկ" թատրոնի հյուրախաղերի հնարավորությունը:

← Վերադառնալ