Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հղել Ռոբերտ Սահակյանցի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցություն է հղել Ռոբերտ Սահակյանցի մահվան կապակցությամբ.
“Խոր ցավով ստացա անվանի ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Սահակյանցի մահվան լուրը: Նա հայ մուլտիպլիկացիայի անվիճելի առաջատարն էր եւ հայ նորագույն մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը: Բարձրաճաշակ արվեստագետի եւ հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացու նրա նկարագիրը տպավորիչ էր եւ օրինակելի:
Նրա ստեղծած մուլտֆիլմերն ունեն ընդգծված ազգային բնութագիր, միաժամանակ հասկանալի ու սիրելի են բոլորին` անկախ ազգային պատկանելությունից եւ տարիքից:
Այս անփոխարինելի կորստի պահին իմ ցավակցությունն եմ հայտնում Ռոբերտ Սահակյանցի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի բազմա¬հազար երկրպագուներին”: