Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Հանրապետության Նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրով հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, ինչպես նաեւ բազմամյա անխոնջ եւ անձնվեր մարդասիրական գործունեության համար Քերոլայն Քոքսը պարգեւատրվել է Պատվո շքանշանով:
"Այս պարգեւը հայ ժողովրդի շնորհակալությունն ու գնահատանքն է Ձեր գործունեությանը",- ասել է Նախագահ Սարգսյանը եւ հավելել. "Մենք մշտապես ուրախ ենք հյուրընկալելու Ձեզ Հայաստանում եւ հպարտ, որ ունենք նման բարեկամ":
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայ ժողովրդի խնդիրների նկատմամբ բարոնուհի Քոքսի ուշադրությունը, օժանդակությունն ու ջերմությունը, նրա ակտիվ գործունեությունը:
Քերոլայն Քոքսի խոսքով` ցանկացած պարգեւ պատվաբեր է, բայց իր համար կրկնակի պատվաբեր է Հայաստանում նման բարձր պարգեւի արժանանալը: Նա ասել է, որ 69-րդ անգամ է Հայաստանում, եւ ամեն անգամվա իր այցն առանձնանում է նոր տպավորություններով, փոփոխություններով ու նոր առաջընթացով:
Նշելով, որ այս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է, եւ մոտակա օրերին Հայաստանում տեղի կունենան տարբեր ձեւաչափերով բազմաթիվ քննարկումներ, Հանրապետության Նախագահն ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի մի շարք հայաշատ գաղթօջախներ` լսելու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների կարծիքը համազգային նշանակության այս խնդրի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրությունները, շեշտել, որ բանակցությունները չեն պարունակում որեւէ նախապայման: "Սա շատ բարդ, ցավոտ, բայց միաժամանակ անհրաժեշտ գործընթաց է",-ընդգծել է նա:
Քերոլայն Քոքսը հետաքրքրվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով, որոնց վերաբերյալ Նախագահ Սարգսյանը հանգամանալի պարզաբանումներ է տվել: