15
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Ռուսական խոսքի օրեր" միջոցառումների մասնակիցներին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում անցկացվող “Ռուսական խոսքի օրեր” միջոցառումներին մասնակից գրականության, հրապարակախոսության, զանգվածային լրատվության, երաժշտության, թատրոնի եւ կինոյի բնագավառների մեկ տասնյակից ավելի ռուս ներկայացուցիչների:

Նախագահն ընդգծել է նման նախաձեռնությունների կարեւորությունը հումանիտար ոլորտում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային փոխգործակցության զարգացման եւ մեր երկրում ռուսաց լեզվի ու ռուսական մշակույթի տարածման գործում: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ռուսերենի դասավանդումը Հայաստանի կրթական համակարգի բոլոր օղակներում դրված է բարձր մակարդակի վրա, ինչի վկայությունը ռուսաց լեզվի տարբեր օլիմիպիադաներում Հայաստանի արձանագրած հաջողություններն են:

Հյուրերը Նախագահին պատմել են իրենց տպավորությունների, հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման նոր մտահղացումների մասին: Մասնավորապես, խոսվել է դպրոցական եւ ուսանողական փոխանակումներ, նաեւ գրական եւ թատերական շրջանակների հետ համատեղ նախագծեր իրականացնելու մասին:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերի նախաձեռնությունները եւ ասել, որ ուրախ կլինի տեսնելու, որ ներկայացված առաջարկները որոշ ժամանակ անց արդեն վերածվել են կոնկրետ ծրագրերի:

← Վերադառնալ