Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանին, ով այսօր բացառիկ մենահամերգ կունենա Երեւանում:
Ողջունելով մեծանուն կոմպոզիտորին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ` մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկին, ով մեծ ավանդ ունի 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային երաժշտության մեջ: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է նաեւ մեր ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին: Մեր ժողովուրդը սիրում եւ հպարտանում է Ձեզանով":
Անվանի կոմպոզիտորը Նախագահին պատմել է Հայաստան կատարած այցելությունից իր տպավորությունների մասին: "Ամեն անգամ, երբ առիթ է լինում այցելելու Հայաստան, կարծեք, վերադառնում եմ իմ ազգային ակունքներին: Ինձ համար հոգեհարազատ է եւ իմ արյան մեջ հոսում է հայկական երաժշտությունը",- նշել է Միշել Լեգրանը:
Նախագահ Սարգսյանն ու Միշել Լեգրանը մտքեր են փոխանակել նաեւ համահայկական նշանակության խնդիրների մասին:
Հանրապետության Նախագահը Միշել Լեգրանին է հանձնել Հայաստանի Պատվո շքանշան: Հանրահայտ հայազգի երաժիշտին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին հրամանագիրը Նախագահ Սարգսյանը ստորագրել էր երեկ: