Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին: Նա Երեւան է ժամանել Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարների համատեղ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում կանոնավոր շփումներն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունը երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով ընդլայնվող փոխգործակցությունն է:
Երկրի ղեկավարը կարեւորել է անվտանգության մարմինների համագործակցությունն ու կանոնավոր շփումները եւ նշել, որ դրանք նպաստում են առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին համահունչ միջոցառումների մշակմանը, դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենն ասել է, որ գոհ է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունից:
Կողմերն անդրադարձել են համատեղ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերին: Նրանք համակարծիք են եղել, որ դրանք խիստ արդիական են եւ շոշափում են երկու երկրների շահերն ու հետաքրքրությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի կայունացնող դերը մեր տարածաշրջանում: