Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
08
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը հայ-խորվաթական գործարար համաժողովի ժամանակ
Հարգարժա՛ ն Նախագահ Մեսիչ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Նախ մեկ անգամ ևս շնորհակալական խոսք եմ ուղղում Խորվաթիայի հարգարժան Նախագահ պարոն Մեսիչին` ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար:
Ողջունում եմ հայ-խորվաթական գործարար համաժողովի մասնակիցներին: Սա Հայաստանի և Խորվաթիայի գործարարների մասնակցությամբ առաջին համատեղ համաժողովն է: Այն լավ հնարավորություն է ստեղծում մեր երկու պետությունների գործարարների համար` կապեր հաստատելու և հետագա համագործակցության ուրվագծերը նախանշելու համար: Կարևոր է նաև, որ համաժողովը տեղի է ունենում գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որն առավել մեծացնում է նրա հնարավոր արդյունքների նշանակությունը:
Նման համաժողովների պարբերաբար կազմակերպումն էապես կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը և տնտեսական օղակների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանը:
Հայաստանն ու Խորվաթիան պատմականորեն բնականոն հարաբերություններ և տնտեսական համագործակցության լուրջ ներուժ ունեցող երկրներ են: Դարերի խորքից է գալիս երկու ժողովուրդների` միմյանց ճանաչելու և համագործակցելու ցանկությունը, ինչի համար վերջին տարիներին ստեղծվել են ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսական համագործակցության համար նպաստավոր պայմաններ:
Անկախ Հայաստանն ու Խորվաթիան ժառանգել են բազմաճյուղ և գիտատար տնտեսություն, և հարգարժան Նախագահի հետ իմ շփումները փաստում են, որ մենք նաև ունենք համանման հավակնություններ մեր տնտեսության զարգացման ապագայի հարցում: Այդ իրողությունը մեր գործարարների համար լայն հնարավորություններ է ընձեռում ծավալել փոխշահավետ գործունեություն տնտեսության ամենատարբեր ոլորտներում:
Հայաստանի ավանդույթները, գիտական և տեխնոլոգիական ներուժը զարգացման նախադրյալներ են ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, դեղագործության և քիմիական արդյունաբերության ոլորտների համար: Այսօր, այցելելով Զագրեբի աստղադիտարան և ծանոթանալով Տիեզերական միջավայրի ուսումնասիրության նորաստեղծ ցանցին, մենք հնարավորություն կունենանք համոզվելու, որ հայ ֆիզիկոսները ներկայում էլ մրցունակ են:
Հայաստանը լուրջ ներուժ ունի նաև գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, էներգետիկայի զարգացման ոլորտներում: Սրանք հայտարարված են որպես գերակա ոլորտներ և մեր կառավարությունը հաստատուն ջանքեր է գործադրում գործարար միջավայրի զարգացման համար` նպատակ ունենալով կայացնել մեծ "արժեք ավելացնող", արտահանմանն ուղղված և միջազգայնորեն մրցունակ տնտեսություն:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և՛ Հայաստանում, և՛ Խորվաթիայում պետական մակարդակով հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, և երկու երկրներն էլ ունեն բավականին նվաճումներ այդ ոլորտում: Հայաստանի կառավարությունը կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլև որպես ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառման միջոցով Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացին ուղղված գործիք: Այս առումով քննարկել ենք "Էրիքսոն" ֆիրմայի խորվաթական մասնաճյուղի հետ համագործակցության հնարավորությունները` էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ուղղությամբ:
Հարգարժան Նախագահի հետ քննարկել ենք նաև զբոսաշրջության բնագավառում չօգտագործված հնարավորությունները: Մասնավորապես, Խորվաթիայի փորձի ուսումնասիրումը և զբասաշրջության գործի մասնագետների պատրաստման խորվաթական հնարավորությունների օգտագործումը կարող են նոր և լայն հեռանկարներ բացել այս ոլորտի գործարարների համար:
Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաև Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային ոլորտում` "Հյուսիս-Հարավ" մայրուղու, երկաթգծի և ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում: Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են և լայն հնարավորություն են ստեղծում խորվաթական ընկերությունների համար:
Հայաստանը կարող է ապահովել ներդրումների արդյունավետ ելք ֆինանսական շուկաների միջոցով: Մասնավորապես, բանկային համակարգում գերիշխում են միջազգային ճանաչում ունեցող բանկեր տարբեր մշակույթներ ունեցող երկրներից, իսկ ֆոնդային բորսան "OMX NASDAQ"-ի սեփականությունն է: Նախատեսում ենք ներդնել նոր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կենսաթոշակային հիմնադրամների ստեղծմանը: Պարտադիր կուտակային համակարգի կառուցվածքը շատ նման է Խորվաթիայում գործող համակարգին, որի հնարավորությունները, կարծում եմ, արդեն իսկ առկա փորձից ելնելով, չեք թերագնահատի:
Խորվաթիայի Հանրապետության Նախագահ մեծարգո պարոն Մեսիչի` ս.թ. մայիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում մենք պայմանավորվեցինք ջանք չխնայել մեր երկու ժողովուրդների միջև փոխշահավետ կապերի ստեղծման և զարգացման վերաբերյալ:
Դրա համար անհրաժեշտ է երկու նախապայման` իրավապայմանագրային դաշտի ստեղծում և մեր երկրների գործարար շրջանակների անմիջական շփումների զարգացում:
Ինչ վերաբերում է առաջին նախապայմանին, ապա ինչպես դուք գիտեք Նախագահ Մեսիչի` Հայաստան կատարած այցելության ընթացքում ստորագրվեց եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը: Մենք քայլեր ենք ձեռնարկում առևտրատնտեսական կապերի հաստատման և ամրապնդման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման ուղղությամբ` առևտրատնտեսական բնագավառում բազմաբնույթ համագործակցություն ծավալելու և գործարարների միջև համագործակցությունն էլ ավելի դյուրացնելու նպատակով:
Սակայն այժմ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ներկա փուլում առավել կարևոր և առաջնային նախապայմանին` գործարար շրջանակների անմիջական շփումներին, որի համար, ինչպես նշեցի, գործարար համաժողովը լավագույն հարթակն է:
Նման հանդիպումները և շփումները որոշակի հիմք են ապահովում և ուղղոր¬դում հետագա առևտրատնտեսական համագործակցությունը և լավ հնարավորություն են ընձեռում գտնել համագործակցության ուղիներ, ինչու չէ` նաև նոր ոլորտներ:
Հաշվի առնելով, որ մեր երկու պետությունները որդեգրել են Եվրոպական ինտեգրման ուղին, ինչպես նաև այն, որ Եվրամիությունը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, անհրաժեշտ եմ համարում մեր առավել սերտ համագործակցությունը եվրակառույցների շրջանակներում: Համոզված եմ` արդյունավետ համագործակցելով Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, մեր տնտեսություններն ու շուկաները էլ ավելի կմոտենան իրար և կնպաստեն առևտրաշրջանառության էական աճին:
Ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել հայ-խորվաթական գործարար համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին, հյուրերին ու հույս հայտնել, որ որոշ ժամանակ հետո հնարավոր կլինի խոսել ձեռքբերումների մասին:
Շնորհակալություն ուշադրության համար: