Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
05
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի դեսպանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտհեի հետ:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանի պաշտոնում պարոն Կնոտհեի ծավալած գործունեության համար:
Դիվանագետն իր հերթին նշել է, որ լինելով Հայաստանում Լեհաստանի առաջին դեսպանը` պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում ձգտել է հնարավորինս առաջ մղել տարբեր ոլորտներում փոխգործակցությունը:
Հանրապետության Նախագահը եւ դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում ունեն զարգացման մեծ հեռանկար: