04
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա

Խորվաթիայի Հանրապետության Նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիայի Հանրապետություն:

Այցի առաջին օրը Վելիկի Բրիյուն կղզում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սպիտակ առանձնատանը տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցությունների ավարտին նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Սեպտեմբերի 7-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պուլայից կմեկնի Զագրեբ:
Այստեղ Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-խորվաթական բիզնես ֆորումի բացմանը, հանդես կգան ելույթներով:

Զագրեբում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Խորվաթիայի Ազգային Ժողովի նախագահ Լուկա Բեբիչի եւ վարչապետ Յադրանկա Կոսորի հետ:
Հայաստանի ղեկավարը կայցելի նաեւ պատմամշակութային վայրեր:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա սեպտեմբերի 8-ի երեկոյան:

← Վերադառնալ