Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
31
08, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է hանրաճանաչ պրոմոութեր Գերի Շոուին
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին ընդունել է hանրաճանաչ պրոմոութեր Գերի Շոուին, ով նաեւ բռնցքամարտի գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի պրոմոութերն է: Զրույցին մասնակցել են նաեւ Վիկ Դարչինյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Գերի Շոուն Հանրապետության Նախագահին տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա գարնանը Հայաստանում կազմակերպել Վիկ Դարչինյանի մենամարտերից մեկը` նշելով, որ Հայաստանում դեռեւս պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարտեր չեն անցկացվել:
Ողջունելով գաղափարը` Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն մեծ հաճույք կպատճառի պրոֆսիոնալ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներին, ինչպես նաեւ Հայաստանը եւս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու լավ առիթ կլինի: