09
08, 2009

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" մրցաշարի բացմանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը, հանդես եկել ողջույնի խոսքով:

Շախմատային խաղերը մեկնարկել են օգոստոսի 9-ին` Լեւոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ խաղազույգի խաղատախտակ վրա ՀՀ Նախագահ, ՀՀ շախմատի ֆեդարացիայի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կատարած առաջին խորհրդանշական քայլերով:

Մինչ բոլոր 7 խաղատախտակների վրա կատարվում էին առաջին քայլերը, 8-րդ խաղատախտակի վրա իրենց ուժերն են չափել ՀՀ Նախագահը եւ ՖԻԴԵ-ի նախագահը` գրանցելով ոչ-ոքի արդյունք:

← Վերադառնալ