Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
28
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Սերբիայի Նախագահ Բորիս Տադիչի պատվին տրվող պաշտոնական ճաշի ժամանակ
Մեծարգո պարո՛ն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հաճույքով եմ ողջունում Ձեր եւ Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո սա Սերբիայի Նախագահի առաջին այցելությունն է Հայաստան, եւ ես վստահ եմ, որ այն թելադրված է մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները միջպետական հարաբերություններով ամրապնդելու երկուստեք անկեղծ ցանկությամբ:
Հայ-սերբական միջպետական կապերը մինչ օրս կրել են ոչ համակարգված բնույթ՝ պայմանավորված հիմնականում օբյեկտիվ պատճառներով։ Թե՛ Հայաստանը, և թե՛ Սերբիան, գտնվելով ծանրագույն աշխարհաքաղաքական միջավայրում, պետականության կերտման ճանապարհին ստիպված են եղել լուծելու դժվարագույն խնդիրներ՝ պատերազմ, ավերածություն, տնտեսական անկում, շրջափակումներ, ծանր սոցիալ-կենցաղային պայմաններ։ Այս բարդ ու խճճված հարցերը, գլխավորելով մեր օրակարգերը, թույլ չեն տվել հայ-սերբական հարաբերությունները զարգացնել ցանկալի հունով և ինտենսիվությամբ։
Այսօր, կարծում եմ, թե՛ Սերբիայի, և թե՛ Հայաստանի համար իրավիճակն արմատապես փոխվել է և հնարավորություն է ընձեռվում մեր հարաբերությունների օրակարգը հարստացնել: Այցելությունը լավագույնս կծառայի Հայաստանի և Սերբիայի միջև բազմաշերտ համագործակցության զարգացմանը, քաղաքական երկխոսության և փոխըմբռնման համապատասխան մակարդակի ձևավորմանը:
Կարծում եմ, որ մեր պետությունները երկուստեք մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեն և փայփայեն այսօրվա եղածը, որի զարգացման ամուր հիմքն են մեր ժողովուրդների պատմական կապերը, արժեքային ընդհանրությունները, ինչպես նաև փոխադարձ համակրանքը միմյանց նկատմամբ:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր Հայաստանը նայում է դեպի ապագա: Չմոռանալով անցյալը` մենք ձգտում ենք բոլոր երկրների, այդ թվում մեր անմիջական հարևանների հետ համագործակցության` ի բարօրություն մեր երկրի, մեր տարածաշրջանի, ողջ եվրոպական մայրցամաքի, հանուն գալիք սերունդների խաղաղ ապագայի:
Հայաստանը բազմիցս հայտարարել է եվրոպական արժեքներին իր նվիրվածության, մեր քաղաքացիների և հասարակությունների միջև բարեկամությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու և մշակույթները փոխհարստացնելու ձգտման մասին:
Վստահ եմ, որ եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հենված համագործակցությունը մեծ հեռանկար ունի և կարող է օգտագործվել ի շահ մեր երկու ժողովուրդների։
Մեծարգո պարո՛ն Նախագահ,
Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանն ու Սերբիան դարեր շարունակ ունեցել են փոխհարստացնող պատմական և մշակութային սերտ կապեր: Սերբիայում հայկական համայնքը հնագույններից է Եվրոպայում, եւ առաջին հիշատակումները վերագրվում են 13-րդ դարին:
Հայ համայնքը Բելգրադում ստվարացել է 1920-ական թվականներին, երբ բարեկամ սերբ ժողովուրդը սրտաբաց հյուրընկալեց և ապաստան տվեց Հայոց Ցեղասպանության ճիրաններից մազապուրծ եղած և մասնավորապես Իզմիրում թուրքական բռնություններից փրկված հազարավոր հայերի։
Ձեր հողում ապաստան գտած հայությունն իր նպաստն է բերել երկրի զարգացմանը, ակտիվորեն մասնակցել է տնտեսական կյանքին, զբաղվել է արհեստներով և առևտրով: Հայերը ոչ միայն ներգրավվել են երկրի հասարակական կյանքում, այլև ակտիվորեն մասնակցել են օտար նվաճողների դեմ պայքարին: Իսկ արքայազն Մարկոյի վերաբերյալ սերբական էպիկական լեգենդների փոխադրությունները հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կողմից մտել են հայ գրականության ընտրանի և շատ հայ մարտիկների համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել ազգային-ազատագրական պայքարում:
Համոզված եմ, պարոն Նախագահ, կհամաձայնեք ինձ հետ, որ դարերի փորձով և ժամանակով հաստատված բարեկամական հարաբերությունները մեր ապագա հաջողությունների լավագույն գրավականն են:
Հարգարժան տիկնա՛յք և պարոնա՛յք,
Առաջարկում եմ բաժակ բարձրացնել Սերբիայի Հանրապետության Նախագահ Բորիս Տադիչի, ինչպես նաև մեր բարեկամ սերբ ժողովրդի բարգավաճման և բարօրության, հայ-սերբական համագործակցության և դրա հետագա զարգացման համար: