Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
28
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Սերբիայի Նախագահ Բորիս Տադիչի համատեղ հայտարարությունը մամուլի համար
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Սերբիայի Հանրապետության Նախագահ Բորիս Տադիչի համատեղ հայտարարությունը մամուլի համար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան.
Հարգելի տիկնա΄յք եւ պարոնա΄յք,
Այսօր մեզ համար պատիվ է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալել Սերբիայի Հանրապետության Նախագահ, իմ հարգարժան գործընկեր Բորիս Տադիչին:
Մեր ժողովուրդների միջեւ դարեր շարունակ բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել: Սերբիան այն երկիրն է, որ սրտաբաց ընդունել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից եւ մասնավորապես 1922թ. Իզմիրի ջարդերից փրկված բազմաթիվ հայերի:
Մեր ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նաեւ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո սերբ բարեկամ ժողովրդի անուրանալի նյութական եւ հոգեւոր աջակցությունը։ Մենք հավերժ վառ կպահենք մարդասիրական օգնություն տեղափոխող սերբ օդաչուների հիշատակը, որ զոհվեցին հանուն վեհ նպատակի՝ օրհասական պահին ձեռք մեկնելով բարեկամ ժողովրդին:
Սերբիայի Նախագահի հետ փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում մենք քննարկեցինք հայ-սերբական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք միջազգային եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
Քաղաքական երկխոսության խթանումը, միջխորհրդարանական կապերի հաստատումն ու ամրապնդումը, Հայաստանի եւ Սերբիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը` մեր գործընկերային հարաբերությունների կարեւոր տարրերն են:
Ելնելով մեր երկրների ոչ վաղ անցյալի փորձից, Սերբիայի Նախագահի հետ հանգել ենք միեւնույն եզրակացության, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման եւ բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն:
Մենք համոզված ենք, որ չկան հակամարտությունները կարգավորող ունիվերսալ ձեւեր: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագման պատմությունը, դրդապատճառները, իր յուրահատուկ ընթացքը: Առանց դրանք հաշվի առնելու հնարավոր չէ գտնել արդարացի եւ կայուն լուծում:
Նախագահ Տադիչին ես պատմեցի նաեւ հայ-թուրքական հարբերությունների կարգավորմանն ուղղված իմ նախաձեռնությանը հետեւած զարգացումների մանրամասները: Տեղեկացրեցի այդ գործընթացի ներկա փուլի մանրամասների մասին: Դուք գիտեք, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին քիչ ժամանակ է մնացել, որին ներկա գտնվելու հրավեր ունեմ Թուրքիայի Նախագահ պարոն Գյուլից: Ներկա իրողությունների պայմաններում, անշուշտ, մենք ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի Նախագահի պատասխան այցի համար: Նախագահ Տադիչին ես կրկնել եմ իմ նախկին հայտարարությունները, համաձայն որոնց կընդունեմ արված հրավերը միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլերի տեսանելիության դեպքում, այսինքն Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին:
Պարոն Նախագահ, վստահ եմ, որ Ձեր գլխավորած պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ կունենա Երեւանում, ինչը թարմ լիցք կհաղորդի մեր երկրների միջեւ հարաբերությունները նոր որակի բարձրացնելու գործին:
Սերբիայի Հանրապետության Նախագահ Բորիս Տադիչ.
/Թարգմանությունը` սերբերենից/
Այս այցի առթիվ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին:
Եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մեր պատմական կապերը շատ խորն են, եւ այդ կապերի խորությունով են, թերեւս, պայմանավորված մեր ժողովուրդների միջեւ նմանությունները:
Ես Նախագահ Սարգսյանին մեկ անգամ եւս արտահայտեցի մեր ժողովրդի հարգանքն ու ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ: Մեր ժողովուրդներին կապող շատ բաներ կան` անցյալ դարասկզբին հայերի հանդեպ սերբ ժողովրդի ցուցաբերած համերաշխությունը, 1988թ. երկրաշարժից տուժածների համար Հայաստան մարդասիրական օգնություն տեղափոխող սերբ օդաչուների զոհվելը:
Ուզում եմ նշել, որ Սերբիայում հայկական մշակույթը մեծապես ներկա է: Դա ոչ միայն պատմական հուշարձանների առկայությունն է, այլեւ մարդկանց, ովքեր ներկայում էլ ապրում եւ ստեղծագործում են Սերբիայում: Մեր ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը եղել է հայազգի Վարդգես Սարոյանը: Ամենահանրահայտ սերբ բալետի պարուհին եւս հայ է` Աշխեն Նաթալյանցը:
Սերբերը եւ հայերը ժողովուրդներ են, ովքեր խոցված են եղել ամբողջ պատմության ընթացքում: Բոլոր մարտահրավերները, որոնցից տուժում են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Սերբիան, պահանջում են պատասխանատվություն, շատ լուրջ վերաբերմունք եւ լուծումներ: Մենք պետք է կարողանանք ժամանակի ընթացքում այդ հարցերի լուծումները գտնել: Ես շատ եմ հարգում խաղաղ բանակցությունների այն ձեւը, որ որդեգրել են հայերը` Կովկասում եւ սերբերը` Բալկաններում: Վստահ եմ, որ միայն բանակցությունների միջոցով վարվող խաղաղասիրական քաղաքականությունը կարող է երկարաժամկետ խաղաղություն բերել մեր ժողովուրդներին:
Մեր պատվիրակության անդամներն այցի ընթացքում արդեն որոշակի բանակցություններ կվարեն` բարեկամական կապեր ստեղծելու տնտեսության եւ մշակույթի բնագավառներում: Նախագահ Սարգսյանի հետ պայմանավորվեցինք աշխատանքային խմբեր ձեւավորել: Մեր պատվիրակության այցը Հայաստան ես համարում եմ հայ-սերբական բարեկամական կապերի նոր սկիզբ:
Նախագահ Սարգսյանի հետ խոսեցինք նաեւ մեր երկրների տնտեսությունների վիճակի եւ տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին: Աշխարհում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում, որից տուժել են նաեւ Հայաստանն ու Սերբիան, մենք պետք է անպայման ձգտենք մեր տնտեսությունների համար օգտակար քայլեր կատարել, պետք է կարողանանք միմյանց օգնել:
Մեր երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան նմանություններ ունի: Անցյալ տարի Սերբիան 6-7 տոկոս տնտեսական աճ է ունեցել: Գիտեմ, որ Հայաստանում եւս տնտեսական աճ է եղել: Քանի որ մեր տնտեսությունները ճգնաժամից տուժել են, փորձում ենք առողջացման ուղիներ փնտրել: Այդ ամենն անում ենք, իհարկե, ելնելով միջազգային ընդունված սկզբունքներից եւ իրավունքներից:
Ես մեկ անգամ եւս ուզում եմ պարոն Սերժ Սարգսյանին խորին շնորհակալություն հայտնել Հայաստան հրավիրելու համար եւ սպասում եմ նրան փոխադարձ այցով հյուրընկալելու Սերբիայում: Պարտադիր չէ, որ այցը ֆուտբոլային հանդիպման կամ այլ միջոցառման առիթով լինի: Իսկ եթե նույնիսկ սպորտային առիթով էլ լինի, կարծում եմ, ավելի լավ կխաղանք, քան անցյալ անգամ, երբ Երեւանում էինք խաղում: