Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
27
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության Նախագահ Բորիս Տադիչը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության Նախագահ Բորիս Տադիչը:
Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բորիս Տադիչի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Սերբիայի ղեկավարները հայտարարություն կանեն մամուլի համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից ի պատիվ Սերբիայի Նախագահի կտրվի պաշտոնական ճաշ:
Այցի շրջանակում Բորիս Տադիչը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Սերբիայի Նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:
Բորիս Տադիչը հարգանքի տուրք կմատուցի եւ ծաղկեպսակ կդնի նաեւ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալ բնակչությանն օգնության շտապող ավիավթարից զոհված հարավսլավացի օդաչուների հուշարձանին:
Սերբիայի Նախագահը կայցելի նաեւ Մատենադարան:
Բորիս Տադիչին ուղեկցող պատվիրակության կազմում են նաեւ Սերբիայի արտաքին գործերի, առեւտրի ու ծառայությունների նախարարները, ովքեր հանդիպումներ կունենան իրենց հայ գործընկերների հետ:
Հուլիսի 29-ին Սերբիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից: