Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է "Լավագույն մարզական ընտանիք" մրցույթի հաղթողներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող "Լավագույն մարզական ընտանիք" ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին, մրցանակներ եւ վկայագրեր է հանձնել հաղթողներին:
Նախագահը շնորհավորելով մրցույթի մասնակիցներին եւ հաղթողներին` ասել է, որ այս մրցույթում կարեւորը մասնակցությունն է: "Զանգվածային սպորտը, ակտիվ հանգիստը ոչ միայն ամուր առողջություն են ապահովում, այլեւ բարձր, լավ տրամադրություն: Նայեք, թե ինչպիսի լավատեսությամբ են ճառագում առաջին հերթին երեխաների դեմքերը: Եթե մեր հանրապետությունում բոլոր ընտանիքները զբաղվեին սպորտով, ակտիվ հանգստանային, ապա, կարծում եմ, մենք ամենաերջանիկ երկրներից մեկը կլինեինք:
Ես ցանկանում եմ, որ միշտ լավատես լինեք, որովհետեւ առողջությունը, տրամադրությունը, լավատեսությունը շատ լավ նախադրյալներ են, որպեսզի մենք կարողանանք կյանքում հաջողությունների հասնել: Պարտադիր չէ օլիմպիական չեմպիոն դառնալ, որ համարես, որ հաջողության ես հասել: Եթե քո երեխան առողջ է մեծանում, դառնում է հասարակության արժանի անդամ, ապա որպես ծնող, բնականաբար, հաջողություն ես ունենում:
Բոլորիդ շնորհավորում եմ եւ ցանկանում, որ հաջորդ տարի 170 ընտանիքների այս միությունը վերածվի գոնե 250 ընտանիքների միության",- ընդգծել է երկրի ղեկավարը:
"Լավագույն մարզական ընտանիք" հանրապետական մրցույթի այս տարվա հաղթողներ են դարձել` Սանթրոսյանների ընտանիքը Երեւանից` երրորդ տեղ, Սահակյանների ընտանիքը Արարատի մարզից` երկրորդ տեղ, Եղյանների ընտանիքը Կոտայքի մարզից` առաջին տեղ: Հաղթող ընտանիքները ստացել են վկայագրեր եւ դրամական պարգեւներ: