Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ոստիկանության ուսումնական կենտրոն եւ ոստիկանության ակադեմիա
Ոստիկանության համակարգի ծառայողների պատրաստման եւ վերապատրաստման գործընթացին ծանոթանալու նպատակով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոն եւ ոստիկանության ակադեմիա:
Ոստիկանության ուսումնական կենտրոնում, որի հիմնական խնդիրը կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է, նախնական պարտաստականության եւ վերապատրաստման դասընթացներ են անցնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին հրամանատարական կազմի ծառայողները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել ուսումնական կենտրոնում, որը վերջին տարիներին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ակտիվ օժանդակությամբ վերանորոգվել ու վերազինվել է:
Երկրի ղեկավարին ներկայացվել է կենտրոնի ընթացիկ աշխատանքը: Նշվել է, որ լուրջ քայլեր են կատարվում ոստիկանության ծառայողների ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսումնական ծրագրերի մեթոդական ապահովումը բարելավելու, նոր տեխնոլոգիաներ, ուսուցման առաջավոր մեթոդներ ու եղանակներ ներդնելու ուղղությամբ` ուսումնասիրելով նաեւ տարբեր երկրների փորձը:
Հանրապետության Նախագահը շրջել է նաեւ ոստիկանության ակադեմիայում, ծանոթացել ուսումնական գործընթացի պայմաններին: Սերժ Սարգսյանը հանձնարարել է հաջորդ տարվա բյուջեում միջոցներ նախատեսել ակադեմիայի շենքի հիմնանորոգման համար:
Նախագահ Սարգսյանն այցելել է նաեւ պարեկապահակային ծառայության ոստիկանության գունդ: