Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Նախագահ Սարգսյանն Իրանի իր պաշտոնակցին ցավակցել է տեղի ունեցած ավիավթարի հետևանքով մեծ թվով Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իր հերթին Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցավակցել է իր հայ գործընկերոջը: Նախագահները պայմանավորվել են ավիավթարի պատճառների ուսումնասիրման և անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների գործակցությունը համակարգելու վերաբերյալ: